Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. ԱԱԻ-ի կայքը` տեխնոլոգիական նոր լուծումներով

ՀՀ ԱՆ. ԱԱԻ-ի կայքը` տեխնոլոգիական նոր լուծումներով

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» կայքը ներկայանում է նորովի` ժամանակակից տեխնիկական ու ծրագրային հետաքրքիր լուծումներով և դիզայնով: Այսուհետև օգտատերերն ավելի հեշտությամբ կգտնեն իրենց անհրաժեշտ կամ հետաքրքրող նյութերը: Կայքին կից մշակվել է առողջապահական տվյալների PX էլեկտրոնային բազան, ստեղծվել են նոր դարաններ, մուտքագրվել է կայքի բովանդակությունը: Ներկայացված են նաև Առողջապահության ազգային ինստիտուտի պատմությունը, գործունեության, միջոցառումների, կրթական ծրագրերի, հրապարակումների, ստորաբաժանումների մասին նյութեր։

Նորացված կայքը և հաղորդակցման ձևաչափն Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերին և իրադարձություններին մասնակից դառնալու հնարավորություն կտան:

Արխիվից հանվել են բազմաթիվ ալբոմներ, որտեղ կարելի է ասել՝ զետեղված է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի անցած ողջ ճանապարհը։ Նյութերն ամբողջությամբ թվայնացվել են։

Nih.am կայքը մշտապես կթարմացվի։ Շուտով կներկայացվի նաև տեղեկատվություն ինստիտուտի աշխատակիցների մասին:

Նոր կայքը նախագծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ